You are viewing the community [info]daspayq

Մայիսմեկյան ակցիա

http://www.facebook.com/events/296181773798366/


Բոլոր նրանց,

ովքեր չեն ցանկանում հանդուրժել սոցիալական անհավասարությունը, կապիտալիստական շահագործումն ու ֆորմալ դեմոկրատիան,

ովքեր ուզում են նոր հակակապիտալիստական այլընտրանք ձևավորել և ում համար կապիտալիզմն ու նեոլիբերալ քաղաքականությունը բնության ու մարդկության դեմ ուղղված չարիք են,

ովքեր դեմ են կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտի առևտրայնացմանը,

ովքեր ուզում են արմատականորեն փոխել քաղաքական ու տնտեսական համակարգը,

ովքեր, չհանդուրժելով սոցիալական անհավասարությունն ու ֆորմալ դեմոկրատիան, ցանկանում են տնտեսությունն ու իշխանությունը անմիջականորեն պատկանի ժողովրդին,

հրավիրում ենք մասնակցելու մայիսմեկյան ակցիային` հանուն իրավունքների, ազատությունների և արժանավայել կյանքի:


13-00-ին Հյուսիսային պողոտա - Թումանյան փողոցի հատման մասից: Երթով կանցնենք կենտրոնական փողոցներով, կավարտենք Մաշտոցի այգում:


Ամեն չորս հինգ տարին մեկ մեզ մոտ «ընտրություններ են», և մեզ հնարավորություն է տրվում ընտրել՝ ձախերի, աջերի կամ կենտրոնամետ թեկնածուների և կուսակցությունների միջև: Բոլորը սկսում են առատորեն լիաբեռնել մեզ իրենց իմաստություններով, պայծառ առաջարկություններով ու ծրագրերով:

Բայց ի՟նչ է մեր ընտրությունը

Ընտրությունները պետք է մեզ ներշնչեն այն, թե մենք քվեարկության միջոցով, ինչ - որ կերպով կարող ենք ազդել հասարակական հարաբերությունների վրա, այսինքն` ընտրել այն ուղին, որով կզարգանա հասարակությունը: Սակայն հենց դա՛ է ընտրության պատրանքը(իլյուզիա): Այս ամբողջ քաղաքական խեղկատականոցը ոչինչ չի փոխում մեր թշվառ գոյության մեջ, որպես` վարձու աշխատավորների, գործազուրկների կամ պարզապես դժգոհ մարդկանց: Մեր գոյությունը որպես` աշխատավորներ, գործազուրկներ, և այլն, ինչպես նաև այս հասարակության գործնական հիմքը, քննարկության առարկա չէ: Այս հասարակության գործնական հիմքը կապիտալիստական տնտեսությունն է, որը մեր աշխատուժի շահագործման դեպքում ծծում է մեր արյունը, իսկ ոչ պիտանիության դեպքում դարձնում գործազուրկ: Ընտրությունների ժամանակ, մեզ հնարավորություն է տրվում ընտրել արդեն իսկ առկա առաջարկի միջև՝ կուսակցությունների տարբերակների, ծրագրերի, թեկնածուների, կարգախոսների, և այլն, որոնք ներկայացվում են մեզ, նույնպես, ինչպես ցանկացած սեզոնային ապրանք: Նրանց հանդես գալու ձևը ոչինչ չի փոխում հասարակության գործնական հիմքի և կապիտալիստական տնտեսության գոյության ապագայի հարցում: Կուսակցությունների և քաղաքական գործիչների նախընտրական կարգախոսները, տեսահոլովակները նման են լվացքի փոշու գովազդի. Տվյալ արտադրանքը ավելի լավ է մաքրում, իսկ տվյալ կառավարությունը ավելի «արդար է» բաշխում և ավելի «սոցիալական է» գործից հեռացնում:

Ազատ ընտրությունների հիմնական սկզբունքը

Մենք կարող ենք ընտրել SAS-ի կամ «ՍԹԱՐ»-ի միջև, Կոկա-Կոլաի և Պեպսի-Կոլաի միջև Սևանի և ջրոցիի միջև, ինչպես մենք ընտրում ենք «ՀՀԿ», «ՀԱԿ» կամ «Ժառանգության» միջև, «ձախ» - երի կամ «աջ» - երի միջև, առևտրային հասարակության բոլոր առաջարկների միջև: Բայց առաջին հերթին մենք պետք է իվիճակի լինենք այդ ամենը մեզ թույլ տալ, որովհետև մենք ենք վճարում այդ ամենի համար, թող լինի այն որոշակի ապրանքի կամ կուսակցության ընտրություն: Համապատասխանաբար, նման ընտրությունը` պատրանքի տարբեր աստիճանների միջև ընտրություն է, կախված նրանից, թե ինչքանով է ճշմարտացի այդ պատրանքի ներկայացումը:
Ազատ ընտրությունը հանդիսանում է այս հասարակության հիմնական սկզբունքը: Թեև մենք այդ երբեք չունենք, սակայն կապիտալը փորձում է համոզել այդ պատրանքի առկայությունը, որն իրականում գոյություն չունի: Ընտրությունների պատրանքը, այսինքն` ընտրությունների միջոցով հասարակության փոխելու ազդեցության և ունակության հնարավորությունը, հետևում է կապիտալիստական տնտեսության տրամաբանությանը: Ընտրությունը դա բուրժուական հասարակության անհատի ազատ որոշումն է: Ընտրությունների դեպքում` քվեարկությամբ, ապրանքի դեպքում` գնումով: Այս կամ այն թեկնածուի, կուսակցության կամ ծրագրի օգտին քվեարկությունը նման է խանութում ապրանքի գնման որոշմանը: Այդ կեղծ քաղաքական կրկեսի քննարկումներին և ընտրությունների բեմադրության մասնակցելու փոխարեն խելամիտ կլիներ ավելի հանգիստ մոտեցումը:

Read more... )

«Անարխիզմը Կովկասում»

Վերջերս, МПСТ (Միջպրոֆեսիոնալ Աշխատավորների Միություն) կազմակերպության խմբագրությունում լույս է տեսել ռուսերեն լեզվով «Անարխիզմը Կովկասում» վերնագրով մի գրքույկ: Թեև մենք այնքան էլ համաձայն չենք բրոշյուրում որոշ ձևակերպումների հետ, միևնույնն է գրքույկը ներկայացնում է հետաքրքիր փաստեր Կովկասում, քսաներորդ դարի սկզբում, բանվորների պայքարի մասին:



Ուշագրավ կետ է հանդիսանում տարբեր ազգությունների բանվորների համատեղ պայքարը կապիտալիստների և նրանց հավատարիմ շների` տարբեր ազգերի ազգայնականների դեմ: Այս օրինակները ցույց են տալիս, որ Կովկասի պրոլետարիատը արդեն այն ժամանակ հաջողությամբ պայքարել է հանուն իր սոցիալական շահերի` ինտերնացիոնալիզմի և բանվորների համերաշխության հիման վրա: Մեզ նույնպես շատ ոգևորեց հայ, ադրբեջանցի և ամբողջ Բաքվի միջազգային պրոլետարիատի համատեղ ռազմատենչ պայքարի օրինակները տարբեր ազգերի ազգայնամոլների դեմ: Այն ժամանակ, ինչպես նաև հիմա, կապիտալը և պետությունը ձգտում էր ազգայնամոլության սեպ խրել տարբեր ազգությունների բանվորների միջև, որպեսզի, հանուն իր շահերի, ավելի հեշտ և անվտանգ ղեկավարեր և շահագործեր նրանց: Մենք հիացած ենք այն ժամանակվա ինտերնացիոնալիստ բանվորների խիզախությամբ և վճռականությամբ, տարբեր տեսակի ազգայնամոլների (դաշնակներ, մուսավաթականներ և այլն) հախից գալուց: Այդ «ժողովուրդի պաշտպանները» արդեն այն ժամանակ կազմակերպում էին խաղաղ բնակիչների կոտորածներ հանուն իրենց և կապիտալիստների շահերի: Ուստի, հիմա էլ մենք անսահման ատում ենք բոլոր ազգերի ազգայնամոլներին և ազգայնականներին ու նրանց բաց հայտնում «Ո՛չ ոք չի մոռացվել, ոչի՛նչ չի մոռացվել»:
Պատկերացրեք, որ բուրժուական կրթական համակարգը վերացվել է: Գնահատականներն և նրանցից բխող ուսման առաջադիմության ճնշումն ու ընտրասերումը(սելեկցիա) մնացել են անցյալում: Կրթությունը կապիտալիստական համակարգում հանդիսանում է դասակարգային ջոկման հիմք, հետևաբար, մեր ցանկությունը կմնա երազանք մինչ դեռ գոյություն ունի դասակարգային հասարակությունը: Դասակարգային հասարակությունում, որտեղ աշխատանքը բաժանված է մտավորի և ֆիզիկականի, մարդկանց մեծ մասը, որպեսզի գոյատևի ստիպված են վաճառել իրենց աշխատուժը: Ոմանք, շնորհիվ իրենց ծագման կամ վեր սողալու ընդունակությանը, դառնում են շահագործման և ճնշման կազմակերպիչներ ու ղեկավարներ:



Բուրժուական գիտությունը ենթարկվում է կապիտալի շահերին: Օրինակ, ամբողջ հումանիտար գիտությունը փորձում է գաղափարապես արդարացնել կապիտալիստական համակարգը: Իսկ սոցիոլոգները պնդում են, որ ժամանակակից բուրժուական հասարակությունը հանդիսանում է մարդկային էմանսիպացիայի (ազատագրման) ավարտված և միակ ձևը: Տնտեսագետները` հատկապես պետկապիտալիստական(իրենց կարծիքով «կոմունիստական»), ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, փորձում են մեզ ներշնչել, որ «ազատ» շուկայական տնտեսությունը, պատմության մեջ լավագույն տնտեսական համակարգն է: Նույնիսկ բնական գիտությունների տեսական և գործնական ուսումնասիրությունների ժամանակ, մի որոշակի պահից սկսած, խոսքը գնում է միայն կապիտալիստական շահերին ծառայելու մասին: Ճարտարագետները ստեղծում են մեքենաներ և հաստոցներ, որոնց միջոցով բանվորները ավելի են շահագործվում և լավակացման (ռացիոնալիզացիա) արդյունքում դառնում ավելորդ, այսինքն` հեռացվում աշխատանքից: Ծրագրավորողները ստեղծում են ծրագրեր, որոնց միջոցով ղեկավարները ավելի լավ են կարողանում մեզ վերահսկել աշխատանքի վայրում, իսկ պետությունը` հետևել մեզ հասարակական վայրերում: Կապիտալի ավելացման սկզբունքը դարձնում է մարդու ցանկացած հայտնագործությունը անեծք, ինչպիսին է օրինակ, ծագումնաբանությունը(գենետիկա)` մարդկության մեծ մասի համար:

Ապրանքային արտադրության և պետության վերացումը արմատապես կփոխի ուսուցման գործընթացը: Կրթությունն այսօրվա հասարակությունում դա հետևողական նախապատրաստություն է դասակարգային հասարակությունում կյանքի համար: Այս կրթական համակարգը տրոհում է մարդկանց ըստ գնահատականների, հետևաբար չի կարող լինել ոչ մի հնարավորությունների հավասարություն: Ուստի անհրաժեշտ է պայքարել ոչ միայն վարձու բարձրագույն կրթության վերացման համար, այլև միջնակարգ և բարձրագույն կրթության միջև բաժանման վերացման համար: Այդ իր հերթին նաև նշանակում է վերացնե'լ, այսօրվա մտավոր և ֆիզիկական աշխատանքի միջև գոյություն ունեցող արհեստական բաժանումը: Այդ վերացումից հետո մենք կկարողանանք ինքներս ակտիվորեն որոշել, թե արդյոք ուզում ենք, օրինակ, այսօր զբաղվել տեսությամբ լսարանում, թե պրակտիկայով` հասարակայնացված ձեռնարկություններում: Ազատ աշակերտներն և արտադրողները կկարողանան ինքնուրույն որոշել, առանց ճնշման իրենց ուսումնական ծրագրերն ու կարգը: Հետևաբար պետք չի լինի հաղթահարել ուսումնական առաջադրանքները կոնկրետ ժամանակահատվածում: Ուսուցիչներն այլևս չեն կարող լինել իշխանությամբ օժտված անձեր, այլ կարող են լինել ազատ ընտրվող խորհրդականներ և օգնականներ: Այսպիսով, նաև կվերացվի ներկայիս կապիտալիստական հասարակությունում գործող բաժանումը «մասնագիտական ապուշների» և «հիմար մարդկանց»:

Ձևն ու մեթոդը, որոնց վրա հիմնված է արտադրությունը հասարակությունում, անշուշտ ազդում է կրթության համակարգի և ամբողջ կրթական ծրագրի վրա: Համապատասխանաբար, աշխատանքի կապիտալիստական գործընթացները և պետական կրթական համակարգը կարող են ջախջախվել միայն բանվորների, ուսանողների և աշակերտների համատեղ գորխողություններով: Բացի դրանից, արհմիութենական բյուրոկրատները չպետք է ներկայացնեն մեր շահերը, քանի որ այդ տիկնայք և պարոնայք հանդիսանում են կապիտալիստական շահագործման «կառուցողական» համաղեկավարները: Ինքնորոշվող և ստեղծագործական գործունեությունը հնարավոր է միայան պետության և շուկայի հեղափոխական ջախջախումից հետո:

Կորչի՛ պետական կրթական համակարգը: Հանու՛ն անդասակարգ հասարակարգում ինքնորոշվող և ստեղծագործական կյանքի:

Ժողովրդավարությունը քննադատելու երկու ձև գոյություն ունի: Առաջինի հետևորդները քննադատում են ժողովրդավարության պակասությունը, հավասարության պակասությունը, իրավունքներն ու ազատությունները: Այս մեթոդի հետևորդները պայքարում են ավելի լայն ժողովրդավարության, իրավունքների և ազատությունների համար: Նման ժողովրդավարության քննադատներին չի հերիքում հիմնավորուում, քանի որ նրանք ժողովրդավարության կոնկրետ հասարակական իրականության դեմ պաշտպանում են բարձր ժողովրդավարական գաղափարները:



Երկրորդ ձևի հետևորդները, որոնց շարքին մենք դասում ենք մեզ, քննադատում են կոնկրետ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և ազատությունները, և սկզբունքորեն ժխտում են ժողովրդավարության հասարակական հիմքը` կապիտալիստական ապրանքային հասարակությունը: Նրանց վերլուծությունից և քննդատությունից հետևում է ցանկացած պետության (նաև ժողովրդավարական) ոչնչացման պահանջը, բուրժուական կապիտալիստական ​​հավասարությունների, իրավունքների ու ազատությունների հետ միասին:

Խոսելով ժողովրդավարությունից, մենք ենթադրում ենք կապիտալի կառավարման քաղաքական մի ձև, և մենք չենք ուզում «կեղծ ժողովրդավարության» փոխարեն ունենալ ինչ-որ «ճիշտ ժողովրդավարություն»: Մենք քննադատում ենք ոչ թե «բուրժուական ժողովրդավարությունը» այլ ժողովրդավարությունը, որպես կապիտալի գաղափարախոսություն և  բռնապետություն (դիկտատուրա): Բացի այդ, մենք կողմնակիցներ չենք նաև որևէ «բանվորական», «ուղղակի», «ռադիկալ» կամ «սոցիալիստական» ժողովրդավարությանների:

Ամեն օր մեզ պատմում են բռնապետությունների սարսափների մասին, որոնք լիովին հետապնդում են մարդկանց, ուղարկում նրանց պատերազմների, խոշտանգում, ամբողջովին շահագործում և ձեռնածվություն(մանիպուլյացիա) անում: Բայց այդ ամենը առկա է վաղուց ժողովրդավարական պետություններում: Ընդունվում են նոր օրենքներ հեռահաղորդակցության հսկողության և վերահսկողության վերաբերյալ: Օրինակ` Մեծ Բրիտանիայի փողոցներում, երկաթուղային կայաններում և առևտրի կենտրոններում տեղադրված են ավելի քան 4,5 միլիոն վերահսկման տեսախցիկներ (1 խցիկ 13 մարդու համար): «Ահաբեկչության դեմ» պատերազմը խլում է ոչ միայն հազարավոր մարդկանց կյանք Աֆղանստանում և Իրաքում, այլև ժողովրդավարական պետությունների քաղաքներում (օրինակ, 2005 թ. հուլիսին հակաահաբեկչական գործողության ժամանակ, Լոնդոնի մետրոպոլիտենում սպանվել էր բրազիլացի մի էլեկտրիկ): ԱՄՆ-ի բանակը` Գուանտանամոում և Աբու Գրեիբում կամ Ռուսաստանի կառավարությունը պարզապես ժողովրդավարականորեն խոշտանգում է մարդկանց բանտերում: Ժողովրդավարական համամտությունը արգելում է «ոչ ժողովրդավարական» հայացքները և պատժում է մարդկանց մասնագիտության արգելքնելով և աշխատանքի հեռացումով: Տնտեսական ահաբեկչության մասին` մարդկանց նկատմամբ արտադրողական գործնթացում, էլ խոսք չկա:




Այս ամենօրյա ժողովրդավարության խելագառության այլընտրանքը անդասկարգ հասարակությունն է(կոմունիզմ): Իհարկե, երբ մենք խոսում ենք կոմունիզմի մասին, մենք չենք ենթադրում պետկապիտալիստական պետությունները ինչպիսին էին` նախկին ԽՍՀՄ-ը և Արևելյան դաշինքը, կամ այսօրվա Չինաստանը, Կուբան, Հյուսիսային Կորեան: Այդ «կոմունիստական» երկրներում գոյություն ունեին և ունեն վարձու աշխատանք և դասակարգեր: Այդ պետությունները եղել են և կան հակակոմունիզմի լավագույն օգնականները: Հիշենք միայն այն, որ Ստալինի ժամանակ Խորհրդային Միությունում սպանվել է ավելի շատ կոմունիստներ քան մյուս բոլոր մնացած բուրժուական պետություններում:

Կոմունիզմը մեզ համար դա անդասակարգ հասարակություն է, որտեղ վերացված է պետությունը: Իրական մարդկային համակեծությունը, որտեղ վերացված է փողը, վարձու աշխատանքը և կապիտալիստական ​​ապրանքային արտադրությունը: Անդասակարգ հասարակությունը ենթադրում է բուրժուական կրթության համակարգի, բանտերի, գովազդի, ատոմային էլեկտրակայանների, բանկային և ապահովագրական համակարգերի ու ժամանակակից  ԶԼՄ-ների ոչնչացում: Կոմունիզմի նպատակն է մարդու լիարժեք էմանսիպացիան  և ազատագրումը: Այնպես որ, նա ոչ մի կապ չունի բանվորի պաշտամունքի և ուժեղ պետության հետ:



  • Leave a comment
  • Add to Memories
Իհարկե հեղափոխական ծրագիրը դա անհեթեթություն է, քանի որ հեղափոխությունները տեղի են ունենում  անկախ հեղափոխական ծրագրից: Սակայն հեղափոխականների համար որոշ կողմնորոշումներ պետք է լինեն:

Անդասակարգ հասարակության համար պայքարը հակաքաղաքական է, քանի որ քաղաքականության ցանկացած ձև, լինի դա ձախ, աջ կամ կենտրոնամետ նշանակում է ընդամենը կապիտալիստական ​​ աղքատության կառավարում: Նա հանդիսանում է կազմակերպության կարիքի մաս, կախվածություն և օտարում: «Հեղափոխական» քաղաքականությունը, դա իշխանության համար ևս մի քաղաքական պայքարի միջոց է: Նա արդեն ցույց է տվել իր իրական բնույթը` օրինակ Ռուսաստանում 1917 թ. և Իսպանիայում 1936 թ. և ցույց տվեց իր անպիտանությունը մարդկանց կապիտալիզմից ազատելու հարցի վերաբերյալ: Հեղափոխական քաղաքականությունը դա խնդրի մի մասն է, այնքան, որքան որ այն չի կարող լինել մի մասի լուծում:

Անդասակարգ հասարակության համար պայքարը հակաիդենտիկ է, քանի որ կապիտալիստական ​​հարաբերություններում ցանկացած իդենտիկություն դա արդեն ունեցածի արդյունք է և համապատասխանաբար նոր տարաձայնությունների և պառակտումների մեկնարկային կետ: Սա նշանակում է, որ մեր պայքարը միաժամանանակ հանդիսանում է և հակապրոլետարական, և հակաբուրժուական: Իդենտիկությունները փոքրացնում են մեզ և կապում համակարգին և հանդիսանում հենց այդ իսկ համակարգի արդյունք: Մարդու իդենտիկության զարգացումը հնարավոր է միայն կապիտալիստական ​​տնտեսության մյուս կողմում: Սա ոչ թե նշանակում է դառնալ բանվոր կամ մեկ ուրիշ, այլ հնարավորություն ունենալ դառնալ լիարժեք մարդ և չդադարել լինել այդպիսին: Հետևաբար չի կարող լինել բանվոր դասակարքի գերիշխանություն, քանի որ կոմունիզմը բոլոր դասակարգերի վերացումն է:

Անդասակարգ հասարակության համար պայքարը հակաազգային է, քանի որ յուրաքանչյուր ազգ արհեստական կառուցվածք է և հարկադրման կոլեկտիվ, որը մեկին ներառում է, մյուսին բացառում: Ազգը որպես ընդհանրություն մի երևկայություն է(իլյուզիա) և սոցիալական վերահսկման մի մաս: Այն ինչպես և կրոնը հանդիսանում է մտքի բանտ: Ազգը հանդիսանում է սացիալական հեղափոխությունն իրականացման խոչնդոտ: Հետևաբար, չի կարող լինել ճնշված ազգերի ազգային ազատագրում, քանի որ ազգն ինքն իրենով արդեն ճնշվածություն է:
Read more... )

Հակաազգային պայքար

Անդասակարգ հասարակության համար պայքարը հակաազգային է, քանի որ յուրաքանչյուր ազգ արհեստական կառուցվածք է և հարկադրման կոլեկտիվ, որը մեկին ներառում է մյուսին բացառում: Ազգը որպես ընդհանրություն մի երևկայություն է(իլյուզիա) և սոցիալական վերահսկման մի մաս: Այն ինչպես և կրոնը հանդիսանում է մտքի բանտ: Ազգը հանդիսանում է սոցիալական հեղափոխությունն իրականացնելու խոչնդոտ: Հետևաբար, չի կարող լինել ճնշված ազգերի ազգային ազատագրում, քանի որ ազգն ինքն իրենով արդեն ճնշվածություն է:
Ելնելով դրանից նույնիսկ ինտերնացիոնալիզմ հասկացությունը այսօր չի կարող լինել հեղափոխական, քանի որ ինտերնացիոնալիզմը ենթադրում է բոլոր ազգերի խաղաղ և բարեկամական համագոյություն: Բայց ներկայիս կապիտալիստական աշխարհում, ամեն մի ազգ և ժողովուրդ իր ազգային պետության միջոցով գտնվում է դաժան մրցակցության մեջ ուրիշ ազգային պետությունների հետ: Հետևաբար հեղափոխական կարող է լինել միայն ՀԱԿԱԱԶԳԱՅԻՆ դիրքորոշումը: Այն ենթադրում է ազգային պետությունների և սահմանների ջաղջախումը սոցիալական հեղափոխության ընթացքում, որն էլ իր հերթին կբերի ազգերի մեռուկացման:



Սկիզբը – http://daspayq.livejournal.com/2102.html

Արժեքի աշխատանքային տեսությունը առաջին հերթին գների տեսություն է, այսինքն այն բացատրում է շուկայում գոյություն ունեցող ապրանքների գները:
 
Հայաստանում ապրող յուրաքանչյուր ոք գիտի, որ ցանկացած տարի բազում ապրանքների գները բարձրանում են Նոր Տարվա շեմին: Նրանք փորձում են հաղթահարել այդ գնային դժվարությունը նախորոք (շաբաթներ, անգամ ամիսներ առաջ) կատարելով իրենց Նոր Տարվա գնումները:  Շատերը կարծում են, որ այդ ժամանակ գները բարձրանում են, որովհետև վաճառողները պարզապես “ուզում են և բարձրացնում են գները”: Դա բացարձակապես սխալ է: Իսկապես, եթե վաճառողների ցանկությունից և կամքից է կախված գների բարձրացնելը, ապա ինչու նրանք դա չեն ցանկանում և չեն անում յուրաքանչյուր պահին?
 
Իրականում Նոր Տարվա շեմին գները բարձրանում են պարզապես այն պատճառով, որ մեծանում է պահանջարկը ապրանքների նկատմամբ: Ինչ է պահանջարկը? Դա մարդկանց ցանկությունն և հնարավորությունն է գնել ինչ-որ ապրանք: Օրինակ, ենթադրենք, խնձորի 1 կգ.-ի գինը 200 դրամ է: Այս պարագայում ես ցանկանում եմ և հնարավորություն ունեմ (այսինքն ունեմ ոչ միայն ցանկություն, այլ նաև դրամական միջոցներ) գնել օրական 500 գրամ խնձոր` վճարելով հարյուր դրամ: Այսպիսով, իմ պահանջարկը խնձորի նկատմամբ օրական 0.5 կգ. է: Բայց մնացած գնորդները տվյալ պարագայում նույնպես ունեն պահանջարկ (հետևաբար նաև դրամական միջոցներ) խնձորի նկատմամբ: Օրինակ, ենթադրենք  ինչ-որ մեկի պահանջարկը 1 կգ. է, մյուսինը 100 գրամ, երրորդինը 600 գրամ և այլն: Շուկայական պահանջարկը իրենից ներկայացնում է այդ բոլոր անհատական պահանջարկների հանրագումար: Այստեղ անհրաժեշտ է նախազգուշացում: Առօրյա կյանքում մարդիկ օգտագործում են պահանջարկ բառը այլ իմաստով: Օրինակ, եթե ասում են, որ տվյալ անհատը պահանջարկ ունի 0.5 կգ. խնձորի, ապա ի նկատի ունեն, որ այդ մարդուն անհրաժեշտ է օրական այդ քանակությամբ խնձոր ուտել, ընդ որում անկախ նրանից, թե այդ մարդը կարող է օրական այդքան խնձոր գնել, թե ոչ: Օրինակ, աֆրիկայում սովից մահացող մարդիկ պահանջարկ ունեն (առօրյա իմաստով) բազում ուտելիքների, բայց քանի որ նրանք չունեն դրամական միջոցներ, ապա նրանք չունեն նաև պահանջարկ (տնտեսագիտական իմաստով):  Տնտեսագիտական առումով պահանջարկը ոչ միայն ցանկություն և անհրաժեշտություն է, այլ նաև առաջին հերթին դրամական հնարավորություն: Հետագայում մենք կօգտագործենք պահանջարկ բառը միայն տնտեսագիտական առումով:
 
Ինչպես նշվեծ շուկայական պահանջարկը դա անհատական պահանջարկների հանրագումար է: Օրինակ, եթե ես պահանջարկ եմ ներկայացոնւմ 0.5 կգ խնձորի նկատմամբ, ևս մեկը` 700 գրամ խնձորի նկատմամբ, մեկ այլը` 200 գրամ խնձորի նկատմամբ, ապա մեր երեքիս ընդանուր օրական պահանջարկը (կրկնեմ, որ պահանջարկ բառը օգտագործվում է տնտեսագիտական իմաստով) 1.4 կգ է խնձորի նկատմամբ: Դա նշանակում է, որ մենք երեքս 1 կգ. խնձորը 200 դրամ արժենալու դեպքում, պատրաստ ենք գնել 1.4 կգ խնձոր: Շուկայական օրական պահանջարկը խնձորի նկատմամբ դա բոլոր մարդկանց (որոնք ունեն հնարավորություն և ցանկություն գնել խնձոր) անհատական պահանջարկների գումարն է: Օրինակ, ենթադրենք, տվյալ օրը շուկայական պահանջարկը խնձորի նկատմամբ Երևանում 100 տոննա է, այսինքն բոլոր գնորդները ցանկություն և հնարավորություն ունեն օրական գնել 100 տոննա խնձոր` պայմանով որ խնձորի 1 կգ.-ի գինը 200 դրամ է:
 
Հարց է ծագում ինչպես է փոխվում պահանջարկը գնի փոփոխման արդյունքում: Ակնհայտաբար խնձորի գնի աճման դեպքում, նրա պահանջարկը կնվազի: Օրինակ ենթադրենք խնձորի գինը դառնում է 300 դրամ: Այս դեպքում արդեն շուկայական պահանջարկը (որը 200 դրամի դեպքում 100 տոննա էր) կլինի 100 տոննայից քիչ, մի գուցե 80 տոննա կամ 70 տոննա: Չնայած առանց կոնկրետ վերլուծության մենք չենք կարող ասել որքան կնվազի խնձորի պահանջարկը, բայց մենք հաստատ կարող ենք ասել, որ նա կնվազի:
Ճիշտ է նաև հակառակը: Այսինքն գնի նվազման դեպքում կաճի պահանջարկը: Եթե խնձորի գինը դառնա 150 դրամ, ապա շուկայական պահանջարկը կլինի ավելին, քան 100 տոննա, օրինակ 150 տոննա:
 
Այսպիսով, մենք ստացանք տնտեսագիտական մեր առաջին օրենքը` գնի աճման դեպքում պահանջարկը նվազում է, գնի նվազման դեպքում պահանջարկը աճում է: Այս օրենքը կարելի է ներկայացնել գրաֆիկորեն`
 
 
 
Այն ինչ ճիշտ է խնձորի համար, ճիշտ է նաև ցանկացած ապրանքի համար: Այսպիսով, ցանկացած օր շուկայում գոյություն ունի որոշակի պահանջարկ բոլոր ապրանքների նկատմամբ: Օրինակ, խնձորի օրական պահանջարկը 100 տոննա է` 1 կգ - 200 դրամի դեպքում, դեղձի պահանջարկը 15 տոննա` 1 կգ - 400 դրամի դեպքում, հացի պահանջարկը 300 տոննա` 1 կգ - 500 դրամի դեպքում, համակարգիչների էկրանների պահանջարկը 800 հատ` 1 հատը - 70’000 դրամի դեպքում և այլն:
Հաջորդ անգամ մենք կծանոթանանք պահանջարկի հակապատկերին` առաջարկին…




Սկիզբը – http://daspayq.livejournal.com/673.html

Բանվոր դասակարգի յուրաքանչյուր ներկայացուցիչ հասկանում և գիտակցում է, որ նա ենթարկվում է շահագործման: Ընդ որում նա ոչ միայն դա գիտակցում է, այլ առաջին հերթին զգում է: Եվ իհարկե նա դա զգում է առաջին հերթին պրակտիկորեն` համեմատելով իրեն կապիտալիստի կամ խոշոր ղեկավարի հետ: Իհարկե այս ամենից չի հետևում, որ յուրաքանչյուր աշխատող կարող է բացատրել իր շահագործման ենթարկվելու զգացմունքը կամ որոշել դրա քանակական կողմը: Այս տեսանկյունից աշխատողի համար անհրաժեշտություն էլ չկա բացահայտել շահագործման երևույթը գիտականորեն:
 
Վերը նշվածը հասկանալու համար վերցնենք մեկ օրինակ, այն է ձգողության ուժը: Յուրաքանչյուր մարդ զգում է ձգողության ուժի գոյությունը և որոշ չափով հասկանում է այն: Օրինակ, նա հասկանում է, որ երկիրը դեպի իրեն է ձգում յուրաքանչյուր առարկա և անգամ ավելին, նույնիսկ մարդուն:  Եվ հետևաբար մարդը գիտի, որ 10-րդ հարկից ընկած առարկան մեծ առագությամբ հասնելու է գետնին և նա օգտագործում է այս փաստը իր առօրյա կյանքում: Եվ իհարկե այս ամենից չի հետևում, որ յուրաքանչյուրը կարող է հասկանալ և բացահայտել ձգողության ուժի երևույթը, կամ նրա քանակական կողմը: Իհարկե ձգողության ուժի քանակական կողմը բացահայտվել է շատ ավելի շուտ, քան բացահայտվեց այդ երևույթի գործման մեխանիզմը (չնայած այս ամենին ձգողության ուժը այսօր էլ մնում է բնության ամենամեծ գաղտնիքներից մեկ):
 
Այսպիսով, շահագործումը այս իմաստով նման է ձգողության ուժին, այսինքն բոլորը գիտակցում են նրա գույությունը, բայց քչերը գիտեն նրա քանակական կողմը և գործման մեխանիզմը:
Իդեպ որքան է կապիտալին ձեռնտու կրթված և գիտակից աշխատող (և հետևաբար ինչ է իրենից ներկայացնում ժամանակակից կրթությունը) ցույց է տալիս այն մարդկանց տոկոսային քանակը, որոնք օրինակ համոզված են, որ արեգակն է պտտվում երկրագնդի շուրջը:

Ռուսաստան.

“Հարցվածների երրորդ մասը (32%) համարում են, որ արեգակն է պտտվում երկրագունդի շուրջը: Ընդ որում մեկ տարի առաջ այդպես էին կարծում 28%-ը: 62%-ը տարրական հարցին ճիշտ պատասխանեցին: 6%-ը ընդհանրապես չկարողացան պատասխանել. Իսկ 20%-ը համոզված են, որ մեկ ամբողջ շրջան երկրագունդը կատարում է արեգակի շուրջը մեկ ամսում”

Մանրամասն - http://news.mail.ru/society/5286072/
 
Միացյալ Նահանգներ

“·  Ամերիկացիների 20%-ը համոզված են, որ արեգակն է պտտվում երկրագունդի շուրջը, իսկ 17%-ը չնայած ենթադրում են, որ երկրագունդն է պտտվում արեգակի շուրջը, բայց համոզված են, որ մեկ ամբողջ շրջան երկրագունդը կատարում է արեգակի շուրջը մեկ օրում:
·  Իրաքի բնակիչները ավելի կրթված են քան ամերիկացիները:
·  Հասուն ամերիկացիների 20%-ը չեն կարող անվանել Եվրոպական ոչ մի երկիր: 18-24 տարեկան ամերիկացիների շրջանակում յուրաքանչյուր յոթերորդը չի կարողանում քարտեզի վրա գտնել իր երկիրը, իսկ յուրաքանչյուր չորրորդը` Խաղաղ օվկիանոսը: Ընդհանուր առմամբ այսօր ամերիկացիների միջին կրթական մակարդակը ավելի ցածր է, քան 20-րդ դարի սկզբում:
 
Մանրամասն - http://www.statsdata.ru/content/view/95-21.html
 
Իսկապես, ոչինչ այս թվերից ավելի լավ չի կարող բացահայտել, թե ինչ է իրենից ներկայացնում բուրժուական կրթական համակարգը:
 
Բայց վերադառնանք շահագործմանը: Արժեքի աշխատանքային տեսությունը բացատրում և գիտականորեն բացահայտում է նաև աշխատողի շահագործման փաստը և անգամ տալիս կոնկրետ քանակական չափը: Արժեքի աշխատանքային տեսության հիմնադիրները դասական բուրժուական քաղաքատնտեսագետներն էին և հետևաբար կարող է առաջանալ հարց, թե ինչպես բուրժուական մտածողը կարող է բացահայտել կապիտալիստական շահագորման երևույթը: Իրականում, չնայած նրան, որ արժեքի աշխատանքային տեսությունից ակնհայտորեն հետևում է շահագործման փաստը, բայց բուրժուա քաղաքատնտեսագետները այդ հետևությունը չէին անում: Նրանք պարզապես լռում էին: Արժեքի աշխատանքային տեսությունը ավարտին հասցրեց Ռիկարդոն և արդեն նրանից հետո, 1820-ական թվականներին, այսպես կոչված սոցիալիստ-ռիկարդոացիները շահագործումը բխեցրեցին արժեքի աշխատանքային տեսությունից: Եվ միայն Մարքսը աշխատող դասակարգի շահագործումը հիմնարար կերպով կապեց արժեքի աշխատանքային տեսության հետ:
 
Աշխատավոր դասակարգին շահագործման ենթարկվելու համար անհրաժեշտ չէ իմանալ արժեքի աշխատանքային տեսությունը (ինչպես նաև անհրաժեշտ չէ իմանալ, որ երկրագունդն է պտտվում արեգակի շուրջը): Բայց իհարկե աշխատավոր դասակարգը պետք է օգտագործի նաև արժեքի աշխատանքային տեսությունը որպես գաղափարախոսական զենք կապիտալիզմի ոչնչացման համար…


Շարունակություն http://daspayq.livejournal.com/2356.html

  • Leave a comment
  • Add to Memories
Վերարտադրողական դասակարգային պայքարի հակասականությունը

Պրոլետարիատը պարզապես ստիպված է դասակարգային պայքար վարել իր տեղի շնորհիվ կապիտալիստական համակարգում: Հակառակ դեպքում, կապիտալի հրամանի տակ նա կաշխատեր մինչև մահը: Բայց քանի որ պրոլետարիատը վերարտադրում է ինքն իրեն դասակարգային պայքարի միջոցով, նա վերարտադրում է նաև կապիտալիստական հարաբերությունները և պետությունը: Վերարտադրողական դասակարգային պայքարը հանդիսանում է կապիտալի բազմապատկման և արդիականացման(մոդերնացում) մի մասը:



Օրինակ` պրոլետարիատի պայքարով վաստակած աշխատաժամի կրճատումը բերում է աշխատանքի խտացմանը, այնպես, որ պրոլետարիատը կարճ ժամանակահատվածում ավելի շատ շահույթ է արտադրում: Աշխատավարձի բարձրացումը կարող է բերել կենդանի աշխատուժի փոխարինմանը հաստոցներով և մեքենաներով կամ արտադրության տեղափոխմանը այն երկրներ, որտեղ աշխատավարձն ավելի ցածր է և կապիտալի տեղափոխմանը արտադրությունից  դրամային չարաշահման(սպեկուլյացիա) ոլորտ: Այս բոլոր ջանքերը սաստկացնում են գործազրկությունը, որն իր հերթին ճնշում է աշխատավարձի վրա: Եթե բանվորների աշխատավարձն ավելի արագ է աճում քան իրենց արտադրողականությունը, ապա արտադրությունը դարնում է անշահութաբեր: Նման բան պատահել է օրինակ` 1968 – 1974թ.թ. միջազգային գործադուլների ժամանակ: Կապիտալի պատասխանը դարձավ նեոլիբերալիզմը` պրոլետարիատի շահագործման սաստկացում, պետկապիտալիզմի պարտությունը «սառը պատերազմում», մասնավոր կապիտալի երկրներում տնտեսության կանոնավորում և ազգայնացում: Թեև կապիտալի նեոլիբերալական առաջխաղացումը ավելացրեց հավելյալ արժեքի չափաքանակը, սակայն ընկավ սպառողական ապրանքի վրա պրոլետարիատի պահանջարկը: Հետևաբար շատ բնագավառներում, ինչպիսին է օրինակ` մեքենաշինությունը, ընկավ կապիտալիստների շահույթը: 
Read more... )

Profile

[info]daspayq
«Դասակարգային պայքար» միություն

Latest Month

April 2012
S M T W T F S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner