?

Log in

No account? Create an account
Մենք սկսել ենք մի շարք հոդվածներ՝ «Արևմտյան մարդու իրավունքների իմպերիալիզմը գործողության մեջ » վերնագրով: Առաջին հոդվածում մենք կփորձենք հասկանալ, թե ինչի և ում համար են ծառայել ու ծառայում մարդու իրավունքները և ինչպես են նրանք դառնում արևմտյան իմպերիալիստների ձեռքում զենք: Երկրորդ հոդվածում խոսքը կգնա Սիրիայում իմպերիալիստական սպանդի մասին, որտեղ արդեն զոհվել են տասնյակ հազարավոր պրոլետարներ: Երրորդ հոդվածում մենք կվերլուծ ենք Արևմուտքի և Ռուսաստանի միջև նորագույն իմպերիալիստական ընդհարում Ուկրաինայում և Ղրիմում, և իհարկե կտանք Մայդանում գոյացած սոցիալ-ռեակցիոն շարժման սոցիալ-հեղափոխական քննադատությունը:



Արևմտյան մարդու իրավունքների իմպերիալիզմի տարատեսակությունը

Մեր իմպերիալիզմի սահմանումը ոչ մի ընդհանուր բան չունի լենինյան իմպերիալիզմի սահմանման հետ: Մենք այն, պարզապես այս հոդվածում առհամարհում ենք: Իմպերիալիզմի անվան տակ մենք հասկանում ենք տնտեսական, քաղաքա-դիվանագիտական և ռազմական ազգային պետության զավթողաքործությունը տարածաշրջանային և գլոբալ մրցակցության հաշվին: Այդ ազգային-պետական զավթողաքործությունը տեղի է ունենում տնտեսական (հումք, սպառման շուկաներ և ներդրումային ոլորտներ կապիտալի արտահանության համար) և աշխարհա-ռազմավարական դիրքորոշումից ելնելով: Ուժեղ ազգային պետությունների միջամտման ձևն ու մեթոդը ավելի թույլերի գործերի մեջ կարող է տարբեր ձևեր ընդունել, սկսած տնտեսական շանտաժից՝ քաղաքա-դիվանագիտական ճնշումի միջոցով մինչև ռազմական ինտերվենցիա: Թե ինչպես են ազգային պետությքւնները մտնում իրենց մրցակիցների ներքին գործերի մեջ՝ կախված է կոնկրետ իրավիճակից: Օրինակ՝ նրանք կարող են հանդես գալ որպես միջնորդ, այն երկրներում, որոնց ներսում բռնկված է «էթնիկական» հակամարտություններ կամ էլ բռնկում են «էթնիկական» հակամարտության ռազմական միջամտության միջոցով, որին հաջորդում է երկրի բաժանումը ավելի փոքր առանձին մասերի:



Արևմտյան իմպերիալիզմը հանդիսանում է Արևմտյան Եվրոպայի երկրների և ԱՄՆ –ի միջև դաշինքը, որը կազմավորվել է սառը պատերազմի ժամանակ պետկապիտալիստական երկրների դաշինքի դեմ: Այդ դաշնության արևմտյան իմպերիալիզստների ռազմական ինստիտուցիոնալիզացված կազմակերպությունը Հյուսիս Ատլանտյան Դաշինքն է՝ ՆԱՏՕ-ն: ՆԱՏՕ-ի առաջատար ազգն ԱՄՆ-է: Մի շարք եվրոպական ազգային պետություններ մտնում են ԵՄ-ի(Եվրոպական Միություն) կազմի մեջ՝ սոցիալ-տնտեսական, քաղաքա-գաղափարախոսական և ռազմական դաշինք, որտեղ առաջատար դեր է խաղում Գերմանիան: Տնտեսական պատժամիջոցների, քաղաքա-գաղափարախոսական և ռազմական ագրեսիայի ժամանակ մրցակից պետությունների դեմ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ը սկսում են գաղափարախոսորեն աղերսել մարդու իրավունքները: Նրանք մեղադրում են իրենց մրցակիցներին նրանով, թե նրանք խախտում են մարդու իրավունքները:
Read more...Collapse )
Այս հոտվածում մենք վեր ենք լուծում կանանց կեղեքումը, կանացի տնային աշխատանքի մատերիալիստական քննադատումը, հայրիշխանությունը (պատրիարքությունը) և ԽՍՀՄ-ում ընտանիքի հարցում տնտեսական քաղաքականությունը: Բիոսոցիալ բառի ներքո մենք այս հոտվածում ինկատի ունենք ամբողջ անհրաժեշտ գործունեությունը ընտանիքում կյանքը աջակցելու և շարունակելու համար, այսինքն՝ եբել, արդուկել, տունը հավաքել, ծննդաբերել և դաստիարակել երեխաներին և այլն: Հոտվածում նաև քննադատվում է մարքսիստական միջավայրում լայն տարածված «պետության աստիճանաբար մեռուկացման տեսությունը» և տրոցկիստական «դեֆորմացված բանվորական պետության» դոգման:

Սոցիալական հեղափոխություն պետք է ընդմիշտ ոչնչացնի հայրիշխանությունը (պատրիարքությունը): Պրոլետարական կանայք (վարձու աշխատավորուհիները և տնային տնտեսուհիների բանվորական ընտանիքներում) մինչև օրս, որպես կանոն, ավելի են շահագործվում կապիտալի և պետության կողմից քան տղամարդ պրոլետարները: Նույնպես ժամանակակից կապիտալիզմում բանվորուհիները միջինում վաստակում են ավելի քիչ գումար և պետք է դեռ շատ դեպքերում կատար են բիոսոցիալ վերարտադրության չվճարվող հիմնական աշխատանքը, այսինքն` աշխատել տանը և ընտանիքում: Սոցիալական հեղափոխությունը պետք է վերացնի ապրանքային արտադրությունը և քաղաքականությունը, որպեսզի վերացնի տղամարդկանց և կանանց պրոլետարական աղքատությունը: Բայց, որպեսզի վերացնել պրոլետար կանանց հատուկ շահագործումը, սոցիալական ​​հեղափոխությունը պետք է սաստիկ փոխի անհատականեցված ​​բիոսոցիալ վերարտադրությունը, հանրայնացնի և հավասարաչափ տարածի այն տղամարդու և կնոջ միջև:
Read more...Collapse )

Մենք շարունակում ենք մեր հոտվածների շարքը նվիրված ԽՍՀՄ-ում հայրիշխանության և կանանց ճնշման մասին: Այս հոտվածում մենք փորձել ենք վերլուծել ԽՍՀՄ-ում անցուցքի(աբորտ) և մայրության թեմայի վերաբերյալ կանանց ինքնուրույն որոշման հարցը:

Բուրժուական պետությունը, որպես իդեալական միահամուռ կապիտալիստ, ձգտում է շատ կամ քիչ չափով վերահսկել իր քաղաքացիների բիոսոցիալ վերարտադրությունը: Որպես կանոն, նման վերահսկումը տեղի է ունենում այսպես կոչված ընտանեկան քաղաքականության սահմաններում: Ի շահ այդ պետական վերահսկողության շատ երկրներում մինչև օրս սահմանափակ է կանանց անհատական ազատությունը ինքնուրույն որոշում կայացնելու մայրության և չպլանավորած հղիության հարցի վերաբերյալ: Նման դեպքերում գործի է դրվում ռեպրեսիվ օրենքը:

Պետկապիտալիստական ռեակցիան սկզբում նույնպես օրինականացրեց անցուցքը: Բայց առավելապես արական կուսակցական պետական բյուրոկրատիան նայում էր այդ օրինականացմանը, հավանաբար, որպես սոցիալական կարիքների պատասխան, այլ ոչ թե որպես կանանց հիմնարար իրավունք, որպեսզի իրենք ընդունեն որոշումները մայրության հարցի վերաբերյալ: «ԱվելինCollapse )



Ամեն չորս հինգ տարին մեկ մեզ մոտ «ընտրություններ են», և մեզ հնարավորություն է տրվում ընտրել՝ ձախերի, աջերի կամ կենտրոնամետ թեկնածուների և կուսակցությունների միջև: Բոլորը սկսում են առատորեն լիաբեռնել մեզ իրենց իմաստություններով, պայծառ առաջարկություններով ու ծրագրերով:

Բայց ի՟նչ է մեր ընտրությունը

Ընտրությունները պետք է մեզ ներշնչեն այն, թե մենք քվեարկության միջոցով, ինչ - որ կերպով կարող ենք ազդել հասարակական հարաբերությունների վրա, այսինքն` ընտրել այն ուղին, որով կզարգանա հասարակությունը: Սակայն հենց դա՛ է ընտրության պատրանքը(իլյուզիա): Այս ամբողջ քաղաքական խեղկատականոցը ոչինչ չի փոխում մեր թշվառ գոյության մեջ, որպես` վարձու աշխատավորների, գործազուրկների կամ պարզապես դժգոհ մարդկանց: Մեր գոյությունը որպես` աշխատավորներ, գործազուրկներ, և այլն, ինչպես նաև այս հասարակության գործնական հիմքը, քննարկության առարկա չէ: ԱվելինCollapse )

Փետրվարյան հեղափոխության հոտվածի երկրորդ մասի մեր վերլուծությունը, այն պահին առկա հեղափոխության հաղթանակի սուբյեկտիվ և օբյեկտիվ պայմանների մասին է: Հոտվածում խիստ քննադատում է գնում մանրբուրժուական պատրանքների (իլյուզիա) մանր գյուղացիական տնտեսության հետհեղափոխական Ռուսաստանի և ինքնակառավարման գաղափարախոսության վրա: Հոտվածում քննադատվում է նաև խորհրդային համակարգը, որպես բանվորական խորհրդարանի մոդել, որոնք, ըստ էության, վերահսկվում էին պրոֆեսիոնալ քաղաքական գործիչների կողմից:

Փետրվարի հեղափոխությունը 1917թ.՝ պրոլետարական դասակարգային պայքարի ինքնակազմակերպվածության բարձրագույն աստիճանի դասական օրինակ էր: Պետրոգրադի պրոլետարիատը սկսեց պայքարել և քանդեց փտած ցարական ռեժիմը: Ոչ մի կուսակցություն և ոչ մի արհեստակցական միություն այդ վիթխարի զանգվածային պայքարի կոչ չարեց: Այն ժամանակվա Ռուսաստանի մայրաքաղաքի պրոլետարիզացված մարդիկ ցույց տվեցին անմիջական սոցիալական ինքնակազմակերպման հիանալի օրինակ, որտեղ ուղղակի անմիջական ազդեցությունը և այդ ազդեցության կազմակերպումը համնկնում էին: Ուղղակի անմիջական ակցիաներ սկսելուց առաջ չեին կազմակերպվում ոչ մի ժողովրդավարական քվեարկություներ: Հենց այդ ակցիան էլ հանդիսանում էր որպես քվեարկություն: Բոլոր մանր/խոշորբուրժուական քաղքենիները, ներառյալ կուսակցական մարքսիստների մեծ մասը այդ գործողություններում կարող են տեսնել միայն պրոլետարիատի «ինքնաբերականություն», այլ ոչ թե պայքարող պրոլետարիատի ուղղակի սոցիալական ինքնակազմակերպություն:



Պետրոգրադի պրոլետարիատի ուղղակի գործողությունում իր շատ կարևոր դերը խաղաց մի համեմատաբար փոքր խավ, ամբողջ սոցիալ հեղափոխական բանվորների դասակարքի վերաբերյալ, որը միաժամանակ պատկանում էր ինչպես մարքսիզմի պրոլետարական թևին, այնպես էլ անարխիզմի: Այդ սոցիալ հեղափոխական բանվորների խավը ոգեշնչում էր իր դասակարքի մեծամասնությանը և այդ գործողությանը հաղորդ ուղղվածություն և առաջարկում ուղեցույցներ:

Read more...Collapse )

Մենք շարունակում ենք մեր հրապարակումների շարքը,որը նվիրված է ռուսական հեղափոխությանը: Փետրվարյան հեղափոխության հոտվածի առաջին մասում մենք փորձել ենք ստեղծել իրադարձությունների ժամանակագրությունը և ցույց տալ, որ Փետրվարյան հեղափոխությունը բանվորական ինքնկազմակերպված պրոլետարական զանգվածների ձեռքի գործն է, իսկ այսպես կոչված «պրոլետարիատի քաղաքական ավանգարդը» այդ հզոր հեղափոխական գործընթացի ժամանակ գտնվում էր իրադարձությունների հետևում:



1916թ. հոկտեմբերից մինչև 1917թ. փետրվարը պրոլետարական դասակարգային պայքարը այն ժամանակվա ռուսական մայրաքաղաքում աճում էր: Փետրվարի 23-ը, ըստ հին տոմարի, Ռուսաստանում մարտի 8-էր՝ Կանանց միջազգային օրը: Մի օր, որը դեռևս այն ժամանակ պարզապես մեռած արարողակարգ չեր, ինչպես այսօր, այլ աշխարհի շատ մասերում պրոլետարական կանանց իրենց սոցիալական կարիքների համար պայքարի օր, թեկուզ և ինստիտուցիոնալիզացված բանվորական շարժման վերահսկողություն ներքո, այսինք՝ Սոցիալ դեմոկրատական կուսակցությունների և արհեստակցական միությունների: Դա այդպես էր ցարական Ռուսաստանում: Պրոլետար կանանց պայքարը վերջին կայծներ, որն հրկիզեց ռուսական հեղափոխությունը: Սոցիալ դեմոկրատական շրջանակներում ինչպես մենշևիկների այնպեսել բոլշևիկների թռուցիկներում, ճառերում, ժողովներում իպատիվ Կանանց միջազգային օրվա, գործադուլների և առավել ևս հեղափոխություն սկսելու հարց դրված չկար: Սակայն, ինչպես դա հաճախ տեղի էր ունեցել և տեղի է ունենում միջազգային դասակարգային մարտերի պատմությունում, այսպես կոչված «պրոլետարիատի քաղաքական ավանգարդը» ըստ էության իրենից ներկայացնում է նրա վերջապահ(արիերգարդ) և արգելակ:

1917թ. փետրվարի 23-ն, Պետրոգրադի մանածագործուհիներին չեր հերիքում կուսակցական կարգապահություն և նրանք սկսեցին գործադուլ: Նրանք ուղարկեցին պատվիրակություն մետաղագործներին, որպեսզի ներգրավեն նրանց այդ պայքարի մեջ: Բոլշևիկները, որոնք իսկզբանե մերժեցին գործադուլը, որպեսզի չկորցնեն պրոլետարիատի սոցիալական պայքարի քաղաքական հսկողությունը, փորձեցին կանգնելով շարժման գլուխը, դանդաղեցնել այն: Հաջորդ օրը մանածագործուհիների գործադուլը վերածվեց համաքաղաքային գործադուլի:


Read more...Collapse )

Հոկտեմբերյան հեղափոխության 95 ամյակի կապակցությամբ, մենք թողարկում ենք մի շարք հրատարակություններ այս կարևոր իրադարձության մասին դասակարգային պայքարի պատմությունում: Մի շարք հոտվածներում, մենք կփորձենք ԽՍՀՄ-ի դասակարգային բնույթին և բոլշևիզմին տալ սոցիալ հեղափոխական քննադատություն: Մենք նույնպես կանենք Խորհրդային Միությունում և Խորհրդային իմպերիալիզմում կանանց բռնությունների մատերիալիստական վերլուծություն:

goskap

Մինչև 1917թ. հեղափոխությանը Ռուսաստանը հիմնականում դեռ ագրարային երկիր էր, որտեղ կապիտալիստական ​​ինդուստրիալիզացիան նոր սկսվում էր: Ռուսաստանի գյուղատնտեսությանում մինչև 1917թ դեռ գերակշռում էր ֆեոդալիզմը, որոշ կապիտալիզմի հայտանիշներով: Ռուսական հասարակությունից ձևավորվում էր ռուսական պետությունը, որն իրենից ներկայացնում էր ասիական բռնապետության ու եվրոպական միապետության միապետության խառնուրդ, և հիմնված էր երկու իշխող դասակարգերի՝ ազնվականության և բուրժուազիաի: Տնտեսապես պետությունն հիմնվում էր քանակապես և որակապես թույլ բուրժուազիայի վրա, իսկ քաղաքականապես հողատերերի և կալվածատերերի վրա: Ռուսական բուրժուազիան և նրան սպասարկող քաղաքական աշխատակազմը, թեև գտնվում էր ընդդիմությունում ցարիզմի ներքո, միաժամանակ գոյություն էր պաշտպանում պետության և պետական ​​պատվերների հաշվին:


Read more...Collapse )

Բոլշևիկներին հաջողվեց երկրորդ փորձից սրբել Ժամանակավոր կառավարությունը, քանի որ Ռուսաստանի բուրժուազիան, մենշևիկների հետ միասին թույլ էին, որպեսզի կարողանան հաղթեն, ինչպես ցարական ռեակցիային, այնպես էլ պրոլետարիատի և գյուղացիության սոցիալական դժգոհությունները: Այսպիսով բոլշևիկները արեցին այն, ինչը բուրժուազիան և նրանց սպասարկող աշխատակազմը իվիճակի չեին իրականացնելու: Նրանք սոցիալական դեմագոգիայի միջոցով և բռնությունով դադարեցրին ռուսական հեղափոխությունը:

Բոլշևիկների սոցիալական դեմագոգիան բաղկացած էր նրանց մարքսիստական ​​գաղափարախոսությունից, ինչով նրանք մոլորության մեջ էին գցում իրենց և համաշխարհային պրոլետարիատին: Նույնիսկ, եթե նրանք իրենց չեին անվանում սոցիալական դեմոկրատներ այլ «կոմունիստներ», նրանք միևնույնն է մնում էին ծայրահեղական ​​սոցիալ դեմոկրատներ,  մանր բուրժուական քաղաքական գործիչներ, որոնք իշխանության գրավման միջոցով դարձան պրոլետարիատի օբյեկտիվ թշնամիներ:

Նման «հեղափոխությունները», որտեղ մանր բուրժուական ծայրահեղականները տապալում են բուրժուազիայի քաղաքական աշխատակազմի իշխանքությունը, կապիտալիստական ​​երկրներում հնարավոր չէր: Այնտեղ կան երկու հիմնական բուրժուական հասարակության դասակարգեր, քանի որ բուրժուազիան և պրոլետարիատը լիովին զարգացած էին, և համապատասխանաբար մանր բուրժուական ծայրահեղականների համար իշխանության վակուում գոյություն չուներ: Միայն արևմուտքում կարող էր զարգանալ իրական սոցիալական հեղափոխություն, քանի որ մանր բուրժուական «Կոմունիստական» կուսակցությունների կողմից իշխանության գրավումը հնարավոր չեր: Հենց այդ իշխանության գրավման տակտիկան էր դրված արդյունաբերական երկրների բաժինների առջև «Կոմունիստական» ինտերնացիոնալի, որը կառավարվում էր Մոսկվայից: Գերմանիայի Կոմունիստական Կուսակցություն (ԳԿԿ) Գերմանիայում իշխանության գրավելու բոլոր փորձերը  հետպատերազմյան ճգնաժամից 1918-1923 տարիներից հետո խեղճորեն ձախողվեց: ԳԿԿ-ն անճարակորեն տատանվում էր սոցիալական ռեֆորմիզմի և պուտչիզմի միջև:Read more...Collapse )

Оригинал взят у arutiunian в Десять самых известных запрещенных книг

1. Олдос Хаксли, “Чудесный новый мир” (1932)
Написанный в 1931-м году и опубликованный годом позже, роман, который задумывался как пародия на утопию Герберта Уэллса “Люди как боги”. В Ирландии ее запретили из-за спорной темы рождения детей, а в ряде штатов в Америке изъятие из школьных библиотек мотивировали «слишком негативными мыслями».
2. Джон Стейнбек, “Гроздья гнева” (1939)
Писатель показал настоящую людскую трагедию. Он сфокусировал внимание читателя на семье из Оклахомы, которая покинула родные пенаты из-за засухи, экономического кризиса и изменений в земледелии. Несмотря на то, что литературная элита с восторгом приняла книгу, ее официально запретили в США и предали публичному осуждению. 
3. Генри Миллер, “Тропик Рака” (1934)
Без тени смущения Миллер описал отношения сексуального характера со своими друзьями и коллегами по писательскому цеху. Как только книга была выпущена, судья Верховного суда штата Пенсильвания Майкл Мусманно заявил: «Это не книга. Это выгребная яма, сточная канава, очаг гниения, слизистое собрание всего, что есть в гнилых останках человеческого разврата». 

Read more...Collapse )

Մայիսմեկյան ակցիա

http://www.facebook.com/events/296181773798366/


Բոլոր նրանց,

ովքեր չեն ցանկանում հանդուրժել սոցիալական անհավասարությունը, կապիտալիստական շահագործումն ու ֆորմալ դեմոկրատիան,

ովքեր ուզում են նոր հակակապիտալիստական այլընտրանք ձևավորել և ում համար կապիտալիզմն ու նեոլիբերալ քաղաքականությունը բնության ու մարդկության դեմ ուղղված չարիք են,

ովքեր դեմ են կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտի առևտրայնացմանը,

ովքեր ուզում են արմատականորեն փոխել քաղաքական ու տնտեսական համակարգը,

ովքեր, չհանդուրժելով սոցիալական անհավասարությունն ու ֆորմալ դեմոկրատիան, ցանկանում են տնտեսությունն ու իշխանությունը անմիջականորեն պատկանի ժողովրդին,

հրավիրում ենք մասնակցելու մայիսմեկյան ակցիային` հանուն իրավունքների, ազատությունների և արժանավայել կյանքի:


13-00-ին Հյուսիսային պողոտա - Թումանյան փողոցի հատման մասից: Երթով կանցնենք կենտրոնական փողոցներով, կավարտենք Մաշտոցի այգում:

Profile

daspayq
«Դասակարգային պայքար» միություն

Latest Month

July 2014
S M T W T F S
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

Tags

Syndicate

RSS Atom
Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner