?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Մենք շարունակում ենք մեր հրապարակումների շարքը,որը նվիրված է ռուսական հեղափոխությանը: Փետրվարյան հեղափոխության հոտվածի առաջին մասում մենք փորձել ենք ստեղծել իրադարձությունների ժամանակագրությունը և ցույց տալ, որ Փետրվարյան հեղափոխությունը բանվորական ինքնկազմակերպված պրոլետարական զանգվածների ձեռքի գործն է, իսկ այսպես կոչված «պրոլետարիատի քաղաքական ավանգարդը» այդ հզոր հեղափոխական գործընթացի ժամանակ գտնվում էր իրադարձությունների հետևում:



1916թ. հոկտեմբերից մինչև 1917թ. փետրվարը պրոլետարական դասակարգային պայքարը այն ժամանակվա ռուսական մայրաքաղաքում աճում էր: Փետրվարի 23-ը, ըստ հին տոմարի, Ռուսաստանում մարտի 8-էր՝ Կանանց միջազգային օրը: Մի օր, որը դեռևս այն ժամանակ պարզապես մեռած արարողակարգ չեր, ինչպես այսօր, այլ աշխարհի շատ մասերում պրոլետարական կանանց իրենց սոցիալական կարիքների համար պայքարի օր, թեկուզ և ինստիտուցիոնալիզացված բանվորական շարժման վերահսկողություն ներքո, այսինք՝ Սոցիալ դեմոկրատական կուսակցությունների և արհեստակցական միությունների: Դա այդպես էր ցարական Ռուսաստանում: Պրոլետար կանանց պայքարը վերջին կայծներ, որն հրկիզեց ռուսական հեղափոխությունը: Սոցիալ դեմոկրատական շրջանակներում ինչպես մենշևիկների այնպեսել բոլշևիկների թռուցիկներում, ճառերում, ժողովներում իպատիվ Կանանց միջազգային օրվա, գործադուլների և առավել ևս հեղափոխություն սկսելու հարց դրված չկար: Սակայն, ինչպես դա հաճախ տեղի էր ունեցել և տեղի է ունենում միջազգային դասակարգային մարտերի պատմությունում, այսպես կոչված «պրոլետարիատի քաղաքական ավանգարդը» ըստ էության իրենից ներկայացնում է նրա վերջապահ(արիերգարդ) և արգելակ:

1917թ. փետրվարի 23-ն, Պետրոգրադի մանածագործուհիներին չեր հերիքում կուսակցական կարգապահություն և նրանք սկսեցին գործադուլ: Նրանք ուղարկեցին պատվիրակություն մետաղագործներին, որպեսզի ներգրավեն նրանց այդ պայքարի մեջ: Բոլշևիկները, որոնք իսկզբանե մերժեցին գործադուլը, որպեսզի չկորցնեն պրոլետարիատի սոցիալական պայքարի քաղաքական հսկողությունը, փորձեցին կանգնելով շարժման գլուխը, դանդաղեցնել այն: Հաջորդ օրը մանածագործուհիների գործադուլը վերածվեց համաքաղաքային գործադուլի:



Փետրվարի 23-ին գործադուլի էին մասնակցում 90000 բանվորներ և բանվորուհիներ: Կանանց միջազգային օրը Պետրոգրադում նշվեց մարտական ցույցերի, ժողովների ու ոստիկանության հետ արյունալի բախումների ձևով: Պրոլետարական շարժման կենտրոնը տեղավորվել էր մայրաքաղաքի Վիբորգյան կողմում, որտեղ գտնվում էին քաղաքի շատ խոշոր ձեռնարկություններ: Քաղաքի մյուս շրջաններում, ըստ գաղտնի ոստիկանության, նույն օրը ցույցեր չեին եղել, բայց ցարական իշխանությունը արդեն ներ էր քաշել որոշ զորամասեր ոստիկանությանը աջակցեուլ համար, որոնք դեռ չեին միջամտում դասակարգային դիմակայությանը: Շարժման գերլարվածության կետը դարձավ կանանց ցույցը Պետական Դումային պահանջելով՝ «Հա՛ց տվեք»: Սակայն, ցարական վարչակարգը իվիճակի չեր բավարարել նույնիսկ պրոլետարիատի և մանր բուրժուաների մեծամասնունթյան հիմնական սոցիալական կարիքները: Այդ հանգամանքը շարժմանը հաղորդեց ավելի շատ զայրանք և վճռականություն: Կանանց միջազգային օրը Պետրոգրադում ավարտվեց առանց զոհերի:

Հաջորդ օրը, փետրվարի 24-ին հեղափոխական շարժումը սկսեց ավելի զարգանալ: Այդ օրը գործադուլ էին անում Պետրոգրադի արդյունաբերական պրոլետարիատի մոտ 50 տոկոսը: Չնայած նրան, որ բանվորներն ու բանվորուհիները եկել էին իր «սեփական» ձեռնարկությունները, սակայն նրանք չսկսեցին աշխատել, այլ կազմակերպում էին ժողովներ և ցույցեր, որպեսզի ցույց տան իրենց սոցիալական զայրույթը հզոր պրոլետարական փողացային շարժման ձևով: Ցուցարարների հիմնական կարգախոսները հետևյալներ՝ «Հա՛ց տվեք», «Կորչի՛ պատերազմը» և «Կորչի՛ ինքնակալությունը»:

Մարդկանց ահռելի զանգվածները շարժվում էին քաղաքի մի տարածքից մյուսը, թեև ոստիկանությունը և զորքը ցրում էին մարդկանց, նրանք միևնույնն է հավաքվում էին ու լրացնում ամբողջ հրապարակներն ու պողոտաները: Շնորհիվ այս ցարական ռեակցիայի դեմ հզոր ցույցերի, պայքարին ներ էին քաշվում քաղաքի այլ շրջաններ և բնակչության նոր սոցիալական խմբեր:

Նույն օրը տեղի ունեցան առաջին անվեհեր շփումները գործադուլավոր և ցուցարար Պետրոգրադի պրոլետարիատի և մայրաքաղաքում դասավորված բանակի ստորաբաժանումների հետ: Վիրավոր և հիվանդ զինվորները հիվանդանոցի պատուհաններից բարեկամաբար ձեռքով էին անում ցուցարարներին: Սակայն, վերջինները կազակների անընդհատ հարձակումների թիրախ էին, բայց այդ հարձակումները չունեին հետևողականություն: Ռուսաստանի համար ապարդյուն Առաջին համաշխարհային պատերազմում ռազմական սպանդը և դրան հաջորդող սոցիալական դժգոհությունը, թողել էր իր հետքը նույնիսկ կազակների մոտ: Այդ նույն օրը տեղի էին ունենում առաջին խոսակցությունները բանվորնների և կազակների միջև, որն հետագա հեղափոխական գործընթացում կարևոր դեր խաղացին: Սակայն, ավելի ուշ, ցարական ռեակցիան ցուցարարների դեմ ուղարկեց կիսահարբած դրագուններին, որոնք հարձակվեցին սուսերներով բանվորների ու բանվորուհիների վրա: Պայքարող պրոլետարիատը գործում էր տակտիկակապես շատ խելացիորեն տարբեր ռեպրեսիվ օրգանների նկատմամբ: Այդ ժամանակ, երբ նրանք ցույց էին տալիս ոստիկաններին լրիվ իրենց ատելությունը քարերի և երկաթի կտորների տեսքով, պայքարող պրոլետարիատը փորձում էր զինվորներին իրենց կողմն անցկացնել:

Փետրվարի 24-ի ցուցարարների և գործադուլավորների շարքում էին, «ԷՐԻՔՍՈՆ» գործարանի ամբողջ աշխատակազմը, Վիբորգյան շրջանի ամենախոշոր ընկերություններից մեկը: Առավոտյան ժողովից հետո 2500 բանվորներից ու բանվորուհիներից բաղկացած շարասյունը երթով շարժվեց դեպի Սամպոնիևսկի պողոտա: Ճանապարհին նա բախվեց կազակների մի ջոկատի հետ: Սկզբից սպաները, իսկ հետո «հասարակ» կազակները, ձիերով խցկվեցին ցուցարարների ամբոխի մեջ, բայց նրանցից ոմանք բարեկամաբար ժպտում էին բանվորներին, նույնիսկ ձեռքով էին անում: Կազակները բաց չեին խախտում կարգապահությունը, բայց նաև չեին ցրում բանվորներին: Որոշ ժամանակ անց, նույնիսկ բանավեճներ սկսվեցին առանձին կազակների և բանվորների միջև: Սպաները դրան արձագանքեցին հրամանով փակել փողոցը, որպեսզի արգելափակել «ԷՐԻՔՍՈՆ»-ի բանվորների շարժումը: Կազակները կատարեցին իրենց հրամանը կանգնելով շարժման դիմաց, սակայն նրանք առանց դիմադրություն ցույց տալու թույլ տվեցին բանվորներին շարունակել իրենց ճանապարհը: Դրանք զինվորական կարգապահության առաջին ճեղքվացքներն էին, որին պրոլետարիատը հասավ իրեն պայքարում:

Փետրվարի 23-ին և 24-ին, 28 ոստիկան Պետրոգրադի պրոլետարիատից ստացան այն, ինչ նրանք վաղուց արժանացել էին՝ արժանապատիվ քոթակ: Ոստիկանության դեմ ռազմատենչ պայքարը, պրոլետարիատի դիկտատուրայի ուղղակի ձևներ նախնական փուլում, որի գագաթնակետն է հանդիսանում բուրժուական պետության ոչնչացումը: Եթե պետությունը քանդվել է պրոլետարիատի դիկտատուրան պետք է անցնի անդասակարգ հասարակության: Սակայն, Փետրվարյան հեղափոխությունը չկարողացավ հասնել պրոլետարիատի դիկտատուրայի գագաթնակետին, բայց պրոլետարիատի դիկտատուրաին՝ սաղմում նա արդեն հասել է իր առաջին երկու օրերին: Դա մեծ հաջողություն էր: Ցարական ռեակցիան խուսափեց կրակելու հրաման տալուց:

Փետրվարի 25-ին գործադուլավորների քանակը ավելի մեծացավ: Համաձայն կառավարության տվյալների, այդ օրը գործադուլի էին մասնակցում 240,000 բանվորներ և բանվորուհիներ: Բացի այդ, ավելի գիտակից պրոլետարիատի կողմից, արդեն դասակարգային հակամարտության անմիջական գործողության մեջ էին ներգրավվել գիտակցության առումով հետամնաց պրոլետարիատը: Խոշոր ձեռնարկությունների բանվորները օգնության ուժ էին ստացել բանվորների ու բանվորուհիների կողմից, որոնք աշխատում էին փոքր ձեռնարկություններում, բայց հիմա դադարել էին աշխատամքը: Գործադուլին էին միացել նաև ուսանողներն և գիմնազիստները: Փորձեր էին կատարվում կազմակերպել բացօդյա ժաղովներ: Ցարական գաղտնի ոստիկանության ու գործադուլավոր և ցուցարար պրոլետարիատի միջև հակամարտությունը ընդունում էր զինված ընդհարման բնույթ: Ալեքսանդր III-ի, հուշարձանի մոտ ելույթ ունեցողներից մեկը վիրավորվել էր ոստիկանների կողմից, որոնք կրակում էին ցուցարարներին թաքստոցների ետևից: Սակայն Պետրոգրադի պրոլետարիատը մարտական էր տրամադրված, իպատասխան այդ բանին սպանվեցին մեկ սպա և մի քանի «հասարակ» ոստիկաններ: Բանվորների և բանվորուհիների զենք էին ծառայում՝ շշեր, ճայթուկներ և նռնակներ: Ոստիկանության և պրոլետարիատի միջև հակամարտության ժամանակ զինվորները պահում էին իրենց բավականին պասիվ: Լուրերին համաձայն նույնիսկ մի քանի կազակներ միացել էին հեղափոխությանը: Սակայն ոստիկանությունը արագորեն անհայտացավ փողոցային մարտերից և սկսեց գործել ընդհատակյա: Առաջ դուրս եկան հրացաններն ուսին զինվորները: Բանվորները փորձում էին քաշել զինվորներին իրենց կողմը: Ավելի ու ավելի բանվորներ հասկանում էին ցարական ոստիկանության բռնի զինաթափման անհրաժեշտությունը:

Վիբորգյան շրջանում ցարական իշխանությունը ընկել էր արդեն 1917 թ. փետրվարի 25-ին: Հեղափոխական պրոլետարիատը ավերել էր ոստիկանատունը, մի քանի ոստիկաններ սպանվել էին, մեծ մասը ստիպված են թաքնվել: Գլխավոր ոստիկանը կորցրել էր կապը քաղաքի մեծ մասի հետ: Վիբորգյան շրջանից հետո պրոլետարիատը գրավեց Պեսկի շրջանը: Սակայն այդ շրջանի բանվորները դեռ ամբողջությամբ չեին գիտակցել իրենց հաղթանակի զորությունը:

Կայսր Նիկոլայ II-րդը, որն այդ պահին բացակայում էր Պետրոգրադից, փետրվարի 25-ին հրաման տվեց հաջորդ օրը դաժանորեն ճնշել պրոլետարիատի մարտական դասակարգային պայքարը: Փետրվարի 26-ին ցարական հետադիմությունը պատրաստվում էր վճռական մարտի: Եթե պրոլետարիատին չհաջողվի համոզել զինվորների մեծամասնությանը դարձնել իրենց զենքը նրանց դեմ, ովքեր տվել են նրանց հրաման կրակել բանվորներին, ապա հեղափոխությունը կարող էր խորտակվել:

Ցարական վարչակարգը անցավ հակահեղափոխական հակահարվածի: Փետրվարի 25-ից լույս 26-ի գիշերը Պետրոգրադի մի քանի շրջաններում ռեպրեսիվ օրգանները ձերբակալեցին մենշևիկների, բոլշևիկների ու սոցիալիստ հեղափոխականների մոտ հարյուր անդամների: Այդ ռեպրեսիաներից հետո գրեթե գլխատվեց բոլշևիկների պետրոգրադյան բաժինը: Մանր բուրժուական ծայրահեղական բոլշևիկների քաղաքական ղեկավարությունը տեղափոխվեց Վիբորգյան շրջան, որը գտնվում էր հեղափոխական պրոլետարիատի ուժեղ ճնշման տակ: Նույնիսկ ամենածայրահեղ մանրբուրժուական քաղաքականության ուժը, այսինքն՝ բոլշևիզմը, նունպես գտնվում էր դասակարգային պայքարի իրադարձությունների հետևում: Այնպես, որ օրինակ բոլշևիկյան կենտրոնական կոմիտեն, փետրվարի 25-ի առավոտյան կոչ արեց իրենց թռուցիկում համազգային գործադուլի, մինչդեռ Պետրոգրադում արդեն եռանդով զարգանում էր հեղափոխությունը:

Փետրվարի 26-ն ընկավ կիրակի, ուստի բանվորներն ու բանվորուհիները չկարողացան հավաքվել գործարաններում և ֆաբրիկաներում, որպեսզի միասին հանրահավաքի դուրս գան: Քանի որ մինչև ահսօր պրոլետարիատի փողոցային շարժումը այն շարժումներ, որը բխում էր գործարաններից և ֆաբրիկաներից դեպի փողոց, տալով նրան մեծ սոցիալական պայթուցիչ ուժ, ապա սույն օրը պրոլետարիատին մի քիչ ավելի շատ ժամանակ պետք եկավ հավաքվել, որպեսզի հավաքվեն և հանդես գան: Սոցիալական ռեակցիան արդեն սկսել էր երազել, որ պրոլետարական պայքարը կորցրել է իր ուժը: Այսպիսով կայսրուհին ուղարկեց իր բացակա ամուսնուն հեռագիր հետևյալ խոսքերով. «Մայրաքաղաքում տիրում է հանգիստ»: Սակայն պրոլետարիատը ռեակցիային չթողեց երկար երազել: Բանվորներն ու բանվորուհիները սկսեցին կամաց-կամաց հավաքվել և շարժվել արվարձաններից դեպի քաղաքի կենտրոն: Ցարական ռեակցիան չէր ուզում բանվորներին թողնել շարժվել կամուրջների վրայով դեպի կենտրոն: Սակայն բանվորներն անցան Նևաի սառույցի վրայով, որն այդ ժամանակ ծածկել էր գետը: Ոստիկանները կրակում էին բանվորներին հարակից տների պատուհաններից, պատշգամբներից և ձեղնահարկերից: Բանակը նույնպես սույն օրը մասամբ կրակում էր ցուցարարներին: Ըստ պաշտոնական տվյալների` փետրվարի 26 - ին, սպանվել էր 40 մարդ:

Սակայն ցարիզմի արյունալի ռեպրեսիաները այլևս չեին կարող կանգնեցնել Պետրոգրադի պայքարին պատրաստ պրոլետարիատին: Լիբերալ Պետրոգրադը նույնպես հայտնվեց վախի և սարսափի մեջ: Փետրվարի 26-ին Պետդումայի նախագահ Ռոդյանկոն պահանջեց ճակատից ուղարկել հուսալի զորամասեր, նոր սկսված հեղափոխությունը ճնշելու համար: Լիբերալները առաջարկեցին ցարական պատժիչ մարմիններին զանգվածները ճնշել ոչ թե կապարով, այլ հրշեչ խողովակներից, սառը ջրով: Սակայն պատժիչ մարմինները համարեցին, որ սառը ցնցուղը ավելի կզայրացնի պրոլետարիատը: Այլ ազատական քաղաքական գործիչները նույնպես բարեհոգի էին ձևանում ցարական հակահեղափոխության նկատմամբ, բայց ցարիզմը ուշադրություն չեր դարձնում լիբերալների վրա:

Պետրոգրադի պրոլետարիատը դարնում էր ավելի համարձակ և արդեն նույնիսկ բանակին թույլ չեր տալիս անհամաձայնություն իրենց շարքերում: Զինվորների ծեծի և հետ քաշվելու հրամանին պրոլետարիատը պատասխանում էր քարկոծությամբ և երկաթյա կտորների նետումներով: Զգուշացման կրակոցները եղանակ չեին փոխում, և միայն կրակն ամբոխի վրա կարողեր կարճ ժամանակով փարատել նրանց, բայց միայն կարճ ժամանակով: Հետո նրանք նորից հավաքվում էին մի ուրիշ տեղում: Սակայն բանակի դեմ հեղափոխական պրոլետարիատը կիրառում էր միայն անհրաժեշտ քայլեր: Դա նրա կոլեկտիվ գիտակցության մի մասն էր, քանի որ նրանք հասկանում էին, որ ցարական վարչակարգի դեմ պայքարը կարելի է հաղթել միայն այն դեպքում, եթե զինվորները, որոնց մեծ մասը գյուղացիներ էին, անցնեն իրենց կողմը: Այսպիսով բանվորներն ու բանվորուհիները բազմիցս անգամ պահանջում էին զինվորներին չկրակել իրենց վրա, այլ իրենց հետ միասին պայքարել պատերազմի, աղքատության և միապետության դեմ: Զինվորները պետք է որոշում ընդունեին: Իսկապես 23-ից մինչև փետրվարի 25-ը ապստամբների նկատմամբ պասիվ կարեկցանքը և ըստ կանոնադրության ոչ խստորեն հրամանների կատարումը, զինվորներին թույլ տվեց չդառնալ ցարական հակահեղափոխության օգտագործման գործիք: Սակայն փետրվարի 26-ին ցարական ռեակցիան ազատ կրակի հրաման ստանալով անցավ հեղափոխական պրոլետարիատի դեմ հարձակման: Այս պահից սկսած զինվորների համար խուսավարելու տարածություն այլևս չկար: Նրանք պետք է կանգնեին կամ պրոլետարիատի կամ էլ ցարական ռեժիմի կողքին:

Զինվորները փետրվարի 27-ին մեծամասնությամբ որոշեցին անցեն պրոլետարիատի կողմը: Արդեն փետրվարի 26-ի երեկոյան, ապստամբեց Պավլովսկի գնդի լեյբ-գվարդիայի չորրորդ վաշտը, հատկապես այն վրդովվածության պատճառով, որ այդ գնդի պարեկներից մեկը պարեկության ընթացքում Նևսկիի վրա կրակել էր բանվորների վրա: Այդ գնդի ջոկատներից մեկի արյունոտ հալածանքի մասին տեղեկատվությունը տարածվել էր բանվորների պատվիրակության միջոցով: Այս տեղեկատվությունը ցույց տվեց իր ազդեցությունը. Մոտ ժամը 18-ին 4-րդ վաշտը, կրտսեր սպաի հրամանատարությամբ կամավոր հեռացավ զորանոցից և շարժվեց դեպի Նևսկի պողոտայի ուղղությամբ, որպեսզի հանեն դիրքերից զինվորներին, որոնք կրակել էին բանվորների վրա: Ճանապարհին ապստամբած զինվորները հանդիպեցին ցարական պարեկային ոստիկանությանը: Զինվորները կրակ բացեցին ոստիկանության վրա: Մի ոստիկան և մի ձի սպանվեցին, վիրավորվեցին նաև մեկ ոստիկան և մեկ ձի:

Որոշ ժամանակ անց չորրորդ վաշտը վերադարձավ զորանոց և քաշեց ամբողջ Պավլովսկի գունդը հեղափոխության կողմը: Սակայն այդ ժամանակ թագավորական հակահեղափոխությունն արդեն հանձնվել էր: Ապստամբած զինվորները կարողացան գրավել երեսուն հրացան: Ի վերջո նրանց շրջապատեցին Պրեոբրաժենսկի գնդի զինվորները: 19 ապստամբներ ձերբակալվեցին նստեցվեցին ամրոց, իսկ այդ ժամանակ Պավլովսկի գունդի մնացորդը հանձնվեց: Ըստ հայտնի աղբյուրների, երեկոյան զորաշարվացքի ժամանակ բացակայում էր 21 զինվոր իրենց հրացաններով:

Փետրվարի 27-ին զինվորների սկսած ապստամբությունը ավելի ընդլայնվեց և ամրապնդեց Փետրվարվարյան հեղափոխության հաղթանակը, որի սկիզբն արդեն դրելեր դասակարգային մարտական պրոլետարիատը: Այդ հաղթանակի նախադրյալն այն փաստն էր, որ բանվորներն ու բանվորուհիները չվախեցան բանակի նրանց վրա բաց արած կրակից չերերացին և շարունակեցին պայքարը: Եթե պրոլետարիատը թուլություն ցույց տար և երերար, ապա ապստամբած զինվորները չեին ստանա վճռորոշ ազդակը: Երկուշաբթի առավոտյան բանվորներն ու բանվորուհիները կրկին հավաքվեցին գործարաններում ու ֆաբրիկաներում, բայց ոչ թե բարեխղճորեն արտադրեն ավելացրած արժեքը, այլ շարունակեն դասակարգային պայքարը: Անցած մի քանի օրերից հետո, երբ համընդհանուր գործադուլը վերաճեց լայնամասշտաբ փողացային շարժման, համաձայն դասակարգային պայքարի ներքին դինամիկայի, նրա շարունակությունը կարող էր լինել միայն զինված ապստամբությունը: Եթե առաջ ոչ մի քաղաքական ուժ համընդհանուր գործադուլի կոչ չեր անում, ապա առավել ևս զինված ապստամբության մասին անգամ խոսքել չեր գնում: Պետրոգրադի պրոլետարիատը ընտրեց զինված ապստամբության ուղին առանց քաղաքական հովանավորության: Սակայն իհարկե սուբյեկտիվ գիտակից հեղափոխական բանվորներն ու բանվորուհիները, որոնք Փետրվարյան հեղափոխությունից առաջ օբյեկտիվորեն պատկանում էին մանրբուրժուական կուսակցության մարքսիզմի սոցիալիստական հեղափոխականների և անարխիզմի ուղղություններին, խաղացին մեծ դեր Փետրվարյան հեղափոխությանում: Այնուամենայնիվ սոցիալ հեղափոխական բանվորների ու բանվորուհիների խավը գործում էր ինքնուրույն, առանց քաղաքական վերահսկողության բուրժուական ժողովրդավարների ու ծայրահեղականների: Նրանց հաջողվեց պայքարի մեջ քաշել պրոլետարիատի պահպանողական(կոնսերվատիվ) մասը և դրա հետ միասին հասնել մասնակի հաղթանակի՝ ինքնակալության տապալլման, բուրժուազիայի դասակարգային տիրապետման, կալվածատերերի և պրոֆեսիոնալ քաղաքական գործիչների պահպանման ձևով:

Փետրվարի 27-ին Պետրոգրադի մարտական պրոլետարիատը կրկին ավելացրեց ճնշումը զինվորների վրա կոչ անելով միանալ ցարական հակահեղափոխության դեմ պայքարին: Վիբորգի շրջանի բանվորները Մոսկվայի գնդի դիմաց կազմակերպեցին զանգվածային հանրահաք, սակայն որոշ հակահեղափոխական սպայերին հաջողվեց ուղղել գնդացրերը բանվորների վրա և ցրել նրանց: Դրանից հետո պրոլետարները ձգտում էին զինվել, որպեսզի հակահեղափոխության վերջը տան: Բանվորները պահանջում էին զենք նաև բոլշևիկներից, բայց քաղաքական մանրբուրժուական ծայրահեղականությունը դեռ իրենց տրամադրության տակ զենք չուներ: Միայն զինվորների ապստամբությունը կարող էր զինել Փետրվարյան հեղափոխությունը:

Փետրվարի 27-ի առավոտյան ըմբոստացավ լեյբ գվարդիայի Վոլինյան գնդի պահեստային գումարտակի ուսումնական հրամանատարությունը: Պահակախումբը հրաժարվեց պրոլետարիատի դեմ արյունոտ ռեպրեսիաներ անցկացնել: Նրանք հեռանում էին զորանոցից և գնդակահարում էին իրենց հրամանատարներին: Վոլինյան գունդը իսկզբանե ձգտում էր ընդլայնել զինվորական ապստամբության սոցիալական հիմքը: Գնդի զինվորները տեղափոխվում էին զորանոցից զորանոց, որպեսզի զինվորներին դուրս բերեն փողոց: Լիտովյան և Պրեոբրաժենսկի գնդերը զանգվածներով միացան ապստամբությանը: Մոսկովյան գունդը, գնդի մեջ բախումներից հետո, միացավ զինվորների հիմնական զանգվածին: Մոսկվայի գնդի ցարի դեմ պայքարին միանալուց հետո «Արսենալ» գործարանի բանվորները սկսեցին զինվել և զինվորների հետ միասին ձևավորել հեղափոխական պայքարի մարմիններ: Ավելի ու ավելի շատ զինվորներ անցնում էին հեղափոխության կողմը: Նույն օրը երեկոյան պայքարող բանվորներին ու զինվորնեին միացավ Սեմյոնովյան գունդը: Հենց այդ գունդն էր, որ մասնակցել էր Մոսկվայում 1905թ. հեղափոխության ժամանակ պրոլետարական ապստամբության ճնշմանը: Հիմա, ընդամենը 11 տարի հետո, նույն գնդի զինվորները օգնում էին տապալելու ցարին:

Փետրվարի 27-ի ընթացքում դասակարգային մարտական պրոլետարիատը և ըմբոստացած զինվորները, որոնց մեծ մասը գյուղացիներ էին, ստիպեցին ցարին ծնկի իջնել: Նիկոլայ II հրաժարվեց գահից: Պրոլետարական և զինվորական Պետրոգրադը ազատագրեց ամբողջ Ռուսաստանը ցարիզմից: Մի քանի օր անց հսկայական երկիրը միացավ հեղափոխական պորթկումով մայրաքաղաքին: Այ այսպե՜ս ոչ ժողովրդավարական են լինում հեղափոխությունները:

Լիբերալ բուրժուազիայի ողորմելի ժողովրդավարական պառլամենտարիզմը և ցարական Դուման, Պետրոգրադի պրոլետարիատի և ապստամբաց զինվորների ու մեռնող ցարական ռեժիմի պայքարի մեջ, մնացել էին անօգնական օդում կախված: Ցարիզմը, նույնիսկ կրակոցներով, այլևս իվիճակի չեր կանգնեցնել պրոլետարիատի հեղափոխական պոռթկումը: Սակայն, ի վերջո, մինչև մեռնելը, նա կարողացավ ապտակ հասցնել լիբերալ բուրժուազիային: Այսպիսով, ցարական ռեակցիան, Փետրվարյան հեղափոխության ժամանակ արձակեց Պետդուման, որի մասին խորհրդարանական հերոսները իմացան միայն փետրվարի 27-ի առավոտյան: Եվ նույնիսկ այդ ժամանակ Դուման չկարողացավ բացեիբաց խաղտել մեռնող միապետություն հրամանը: Արձակված Պետդումայի պատգամավորները հավաքվել էին «Անձնական խորհրդակցությունների» համար: Միայն այն ժամանակ, երբ մարտի 3-ին պարզ դառավ այն փաստը, որ ցարին այլևս չեր կարելի փրկել, պատգամավորները խորհրդակցության հրավիրեցին «Պետդումայի ժամանակավոր հանձնաժողովը»: Եվ այս ազատական հերոսները պետք է 8 ամիս Փետրվարյան հեղափոխությունից հետո, որին անվերջ ատում էին, «կառավար էին» ցարական Ռուսաստանը:

Profile

daspayq
«Դասակարգային պայքար» միություն

Latest Month

July 2014
S M T W T F S
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  

Tags

Powered by LiveJournal.com
Designed by Lilia Ahner